Աննա Հակոբյանը մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Աննա Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, մշակույթի և արվեստի բազմաթիվ գործիչների ուղեկցությամբ Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին:

Ինչպես հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից, միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը, երգահան Մարինա Ալեսը, «Սպիտակ» ֆիլմի սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայան:

«Շնորհակալություն Aurora Prize-ին Մոսկվայում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջոցառում կազմակերպելու համար: Բարձր մակարդակի միջոցառում էր, սրտառուչ էր, կարեւոր էր….Մինչեւ հիմա տպավորության տակ եմ: 

Հ.Գ. Առաջին լուսանկարում ես միջոցառման սկզբում եմ, երկրորդում` վերջում, կարծում եմ` դեմքիցս ամեն ինչ երեւում է 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ