«Դուխով բերեք սեղանի մոտ». ծովինարցիները խմեցրին Նիկոլ Փաշինյանին

«Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը չեմ հասկանում: Ինչի՞ են ակտիվացել ու տարբեր մեկնաբանություններ անում:

Ի՞նչի են փորձում խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքի վերաբերյալ»,- Ճամբարակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա հետ կապված՝ հարցեր ունի Բակո Սահակյանի հետ:

«Պարոն Սահակյանին հորդորում եմ՝ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին: ԼՂՀ մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն ա տալիս, այ քեզ բան:

Պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը ԼՂ հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություն տա, դրա արդյունքն ի՞նչ կլինի: Սթափվե՛ք ու աշխատե՛ք ձեր աշխատանքով»,- հորդորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ