Սեդա Սաֆարյանն իմ հերոսուհին է, նա ոչ մեկից փող չէր վերցրել, նա, որպես արդարամիտ ու ազնիվ հայուհի, պաշտպանում էր արդարությունը

ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆՆ իմ հերոսուհին է, ում այսօր վերաքննիչ դատարանի բակից ուղեկցեցին ողջույններով, շնորհակալությամբ, ուղեկցեցին ինչպես հերոսուհու: Մի քանի դոլարի խաթրու գունափոխված պիցցայակերներն այսօր չկային այնտեղ–միայն ազնիվ հայեր էին, մաքուր հոգիների տեր հայեր, որոնք մարդ դատելուց (լեզուս պապանձվի՝ կարիճ ռոբին մարդ համարեցի) չէ, որ ուրախանում ու ցնծում էին, այլ արդարությա՛ն հաղթանակից: Այդ արդարությունը բերողներից էր նաև Սեդա Սաֆարյանը՝ գրագետ, բանիմաց, համարձակ կինը:

Երբ մի քանի օր առաջ ես գրեցի Սեդայի մասին (այն կկրկնեմ այս ստատուսի տակ), հավատում էի, որ նա հաղթանակով է ավարտելու իր միսիան, որն սկսել էր դեռ երկու տասնամյակ առաջ՝ որպես փաստահավաք խմբի անդամ: Ներկա դատական գործերի ութսուն հատորների մեջ եղած փաստերի վիթխարի մասը Սեդայի՝ դեռ այն տարիներին հավաքած ապացուցողական նյութերն են, հանցագործ ռոբին մերկացնող անառարկելի փաստերը: Նաև դրանցո՛վ դատախազն ու Սեդան պատին սեղմեցին քոչարյանի փողով գնված տխրահռչակ փաստաբաններին: Վերջիններս հարյուր հազարավոր դոլարներ էին վերցրել իր կաշին փրկել ցանկացող ռոբից ու դեռ էլի պիտի վերցնեին, դրա համար էլ տարբեր մանիպուլացիաներով հա՛ ձգձգում էին դատերը՝ ինչքան երկար տևեն դրանք, իրենք այնքան շատ գումար կստանան:

Սեդա Սաֆարյանը ոչ մեկից փող չէր վերցրել, նա, որպես արդարամիտ ու ազնիվ հայուհի, պաշտպանում էր արդարությունը, պաշտպանում էր ի՛ր երկրի արդարությունը, և այս սուրբ գործին նրա նվիրվելը պատվի ու արժանապատվության խնդիր էր: Հանցագործ ռոբի այն փաստաբան կոչվածները ստիպված էին ստել, կեղծել փաստերը, իսկ Սեդայի բերած փաստերը ճշմարիտ էին ու սպանիչ այդ կեղծարարների համար: Գիտեմ, վաղը ռոբին պաշտպանող փաստաբանները մամուլի ասուլիս կհրավիրեն, կշարունակեն իրենց ստերով սխալ հանել այսօրվա դատավորին: Թող խոսեն, թող ճամարտակեն հազար ու մի բան. դա նրանց պետք է, որ «արդարացնեն» ռոբից վերցրած կաշառքը: Իսկ Սեդան ստելու կարիք չունի՝ նրա զենքը, սպանի՛չ զենքը, փաստն է, իսկ փաստը մեկն է՝ կարիճ ռոբը հանցագործ է, և նրա տեղը բանտն է:

Երբ դատարանից դուրս եկավ հաղթանակած ու հպարտ Սեդան, նա հերոսի կերպի մեջ չմտավ, նրան հերոսի հագուստ հագցրեց դատարանի մուտքի մոտ հավաքված ժողովուրդը, որ «Սեդաա, Սեդաաաա…» բացականչություններով հախուռն ջերմությամբ ընդունեց նրան: Դրանից Սեդան չշլացավ, ուրիշ մի կերպի մեջ չմտավ, այլ համեստ պահվածքով մոտեցավ իրեն գրկելու, ողջագուրելու պատրաստ մարդկանց, հանդարտ պատասխանեց թղթակիցների հարցերին ու, դարձյալ ծափերի ուղեկցությամբ, գնաց իր գործին: Սեդան այդ պահին հենց արդարությունն էր, որ հաղթել էր:

Ողջույններս քեզ, սիրելի ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆ;
Հ.Գ. Թեպետ այս լուսավոր տիկնոջ անվան կողքին չարժե, որ ես քո անունն էլ տամ, այ մարդակեր ռոբ, բայց ստիպված եմ տալ, որպեսզի 2008-ին երկրիս գարունն անմեղ մարդկանց արյունով հեղած հանցագործիդ հայ կանանց անեծքը հղեմ, որ դեռ երես ունես ինտերվյուներ ես տալիս քո գնած հեռուստաալիքով ու խոսում ես քաղաքական հալածյալի կերպի մեջ մտած; Դու քաղաքական հալածյալ չե՛ս, այ ոչ ու փուչ, դու սովորական քրեական հանցագործ ես, և քո անցնելիք միակ ճամփան տանում է դեպի բանտ: Ուզում ես այնտեղ ոռնա, ուզում ես ծուռ բերանիցդ փրփուրներ թափիր… ա՛յդ է քո հասանելիքը:

Չգիտեմ, հնարավո՞ր է որ մի կտոր մարդկություն ու ամոթ արթնանա քո մեջ, որ բանտում, մենակության մեջ, թ ախտաբիթիների հետմտորես, թե այդ ինչ անօրեն ձևով մի ամբողջ տասնամյակ՝ դու, մի տասնամյակ էլ քո սրիկա ընկեր սեռժը Հայաստանի ժողովրդին զրկել էիք այդ քաղցր ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ բառն արտաբերելուց: Հիմա տեսա՞ր, այ տականք, որ ճզմվելու ես այդ նույն արդարության արդար հարվածների տակ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ