Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, իսկ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`                                                                                                             

Հունիսի 26-ին հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 26-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        37.10C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝             11.20C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝         24.20C

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ