«Այս ընտրություններում և դրանից հետո մենք մեր հաղթանակը չէ, որ հետապնդում ենք, մենք ձեր հաղթանակն ենք հետապնդում, որովհետև ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը հետևյալն է. տարբեր ընտրություններում տարբեր քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքներով կլինեն առաջինը, երկրորդը, թե հինգերորդը, բայց բոլոր ընտրությունների արդյունքում հաղթողը պետք է լինի ՀՀ քաղաքացին»,- հայտարարեց նա:
Վարչապետի պաշտոնակատարը նշում է, որ մինչ հեղափոխությունը տեղի ունեցած բոլոր ընտրություններում քաղաքացին ձայնը տալիս էր մեկ ուժի, բայց հաղթող էր ճանաչվում մեկ այլ ուժ.
«Սրանից հետո ՀՀ քաղաքացին միայն պետք է հաղթի, որովհետև ինքը պետք է տեսնի, որ պաշտոնական արդյունքները ձևավորվել են իր քվեարկության արդյունքում»:
«Մեզ համար մեծագույն պատիվ է ձեր ձայնին արժանանալը: Հավատացեք, ձեր ամեն ձայնին նայում ենք որպես սրբության, որովհետև մենք ծառայում ենք ձեզ, մենք ուրիշ առաքելություն չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: