Դժբախտ պատահար․երշիկի պատրաստման գործարանի աշխատակիցն ընկել է մսաղացը

Ֆիլիպիններում երշիկի պատրաստման գործարանի աշխատակիցն ընկել է մսաղացի մեջ և մահացել: 18-ամյա Ջոմար Ջունկոն, ընդամենը երկու շաբաթ առաջ էր աշխատանքի ընդունվել:

Նա  բավականաչափ փորձ չի ունեցել գործարանային մսաղացն աշխատեցնելու համար: Նշվում է, որ մսաղացը քաշել է տղայի աջ ձեռքը, ինչից հետո կլանել է մարմնի կեսը:

Ջունկոն չի իմացել՝ ինչպես ճիշտ աշխատեցնել սարքը:

Այդ հարցում նրան պետք է օգներ ավելի փորձառու գործընկերը՝ Կառլ Դևիդ Կառլոսը: Վերջինս մանրամասնել է, որ ընդամենը մեկ րոպեով հեռացել է, և Ջունկոն այդ ընթացքում փորձել է ինքնուրույն կառավարել սարքը:

Երբ Կառլոսը վերադարձել է, սոսկալի տեսարանի ականատես է դարձել. երիտասարդը մինչև գոտկատեղը եղել է մսաղացի մեջ: Նրան փրկելու համար չափազանց ուշ է եղել: Ոստիկանությունը երբ  տղայի մարմինը դուրս է բերել մսաղացից, պարզվել է, որ դին ամբողջական է: Հավանաբար նա մահացել է շնչահեղձ լինելու պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ