Գառնիկ Իսագուլյանը հրաժարական է ներկայացրել

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Բակո Սահակյանին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ մնացել են միայն տեխնիկական հարցեր:

«Ես ուզում եմ, որ Հայաստանի էն պաշտոնյաները, որոնք էդքան մտահոգվում են՝ հանգիստ լինեն, բայց հասկանան, որ այդ հանգստությունը մինչ այս էր: Ես կաշկանդված էի, հիմա որևէ կաշկանդում չունեմ՝ բարոյական առումով:

Դե կտեսնեն, որ իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր: Կսկսեն հորդորել Բակո Սահակյանին, որ ինձ նորից հրավիրի Արցախ: Բայց հավատացեք, որ մինչև Հայաստանւմ մենք չկատարենք էն խնդիրը, որ պարտավոր ենք կատարել, Արցախը վտանգված է», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Նա նշեց, որ այսօր գերխնդիր պիտի համարել Արցախն ու Արցախի անվտանգությունը, մինչդեռ շատերը զբաղված են սենսացիաներով: «Վահե Գրիգորյանն ինչ կլինի, ինչ  չի լինի՝ բացարձակ հետաքրքիր չի այս ազգին, Արցախը ՀՀ անվտանգության գլխավոր նախապայմանն է»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ