Սա ինչ համեմատություն է… Հայաստանը Կենտրոնական Աֆրիկայի պետություն չէ, գուցե այնտեղ մարդ են ուտում, դա իրենց գործն է…

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սա ինչ համեմատություն է… Հայաստանը Կենտրոնական Աֆրիկայի պետություն չէ, գուցե այնտեղ մարդ են ուտում, դա իրենց գործն է… այդ համեմատությունն այնքան աբսուրդային է, որ իմաստ չկա կանգ առնել դրա բովանդակության վրա…

Եթե չեմ սխալվում, իսկ այս հարցում երբեք էլ չեմ սխալվի, հենց նույն Աֆրիկյան սաֆարիներում բոլորիս հայտնի «անտեղյակ տղամարդը» վճարելով հարյուր հազարավոր դոլարներ զբաղված էր առյուծների, ընձառյուծների, գոմեշների ու փղերի որսով…

Իսկ մինչ Աֆրիկա հասնելը ձեր հրահանգով Երևանի կենտրոնում անմեղ մարդկանց ծեծելով սպանում կամ էլ գնդակահարում էին…

Հ.Գ. Իսկ այսօր Ժողովրդի հետ «գողական» լեքսիկոնով և ոճով եք խոսում. ով սպանել է, թող նա էլ պատասխան տա… թերևս մոռանում եք, որ ձեր հրամանով են մարդկանց գնդակահարել…

Չնայած ինքներդ ձեզ «շնորհել եք ամեն ինչից անտեղյակ» անպատվաբեր տիտղոսը… մնացյալն ինքնասիրահարված բռնապետի անբարեխիղճ զառանցանք է… ուրիշ ոչինչ… 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ