Ինչպես Ծովինար գյուղում դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլորին դեկտեմբերի 9-ին անկախ ամեն ինչից մասնակցել ընտրություններին:

«Անկախ նրանից, թե ինչ եղանակ կլինի, դեկտեմբերի 9-ին անպայման կգնաք ընտրական տեղամասեր:

Եթե նույնիսկ բուքուբորան լինի, վիշապաձայն բուք լինի, պետք է այդ ճանապարհն անցնեք, անեք ձեր քայլը, գնաք ընտրական տեղամաս», — Դիլիջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Փաշինյանը:

«Մեզ ուղղակի մեծամասնություն չի անհրաժեշտ, մեզ պինդ համաժողովրդական մեծամասնություն է պետք, որպեսզի կարողանանք թալանածը հետ բերենք, մարդկանց օրենքի առաջ հավասարեցնենք, Զինված ուժերը ավելի հզորացնենք, արմատախիլ անենք կոռուպցիան, իրականացնենք տնտեսական հեղափոխություն», — հայտարարեց նա:

Ծովինար

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, November 29, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ