Քիմ Քարդաշյանի հանգիստը Կոստա Ռիկայում

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է հանգստանալ առօրյայից, և դրա համար իր հանգիստն այժմ անցկացնում է Կոստա Ռիկայում:

Ռեալիթի շոուի աստղին հասցրել են ֆիքսել պապարացիները, և նոր լողափնյա նկարներում շատ լավ երևում է Քիմի վերջին մարզումների արդյունքը: Նա ափին զբոսնում էր սև լողազգեստով, որ ի ցույց էր դնում մարզված, ձիգ կազմվածքը:

Քիմը միայնակ չի մեկնել հանգստանալու: Նրա հետ են քույրը՝ Քորթնին ու Սքոթ Սիսիքը: Նրանց հետ են նաև երեխաները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ