«Բա ես 5 ամիս ա քեզ եմ ման գալիս»․ Փաշինյանը՝ գյուղացուն

Փաշինյանը պատմեց, որ Ճամբարակ գալու ճանապարհին, կանգտնել են գյուղերում, որտեղ հավաքված մարդիկ են եղել, զրուցել մարդկանց հետ, լսել տարբեր  խնդիրների մասին, որ  գյուղատնտեսությամբ զբաղվել չի լինում, կենդանի պահել չի լինում, տեխնիկա չկա, ճանապարհ չկա։

« Երբ կանգնեցինք Թթու ջուր գյուղում եւ խոսում էինք մարդկանց հետ, մի մարդ անցնում էր, տեսավ հավաքված ենք, ինքն էլ եկավ կանգնեց, խոսեցինք, եւ երբ զրուցում էին, հարցրեցի քանի գլուխ անասուն ունեք, ասեց՝ 50։ Զարմացա, քանի որ մինչեւ այդ չէի հանդիպել Հարցրեցի մսատո՞ւ, թե կաթնատո՞ւ են, ասաց ՝ մսացու էլ ունեմ, կաթնատու էլ։ Ասեցի, ո՞նց է ստացվում է մի բան, կաթի գները կարծեց ընկնում են, պռոբլեմ է, դե, ասում է նորմալ է, այս տարի առանձնապես չընկավ 150 դրամ է, երբ ընկել էր 120 դրամ էր։

Ասում եմ, բա որ խոշոր անասուն ունեք, մանր էլ ունեք, ասում է, չէ  չունեմ, բայց մեղվի120 հատ փեթակ ունեմ։ Ասում եմ, բա մեղրի իրացման հետ պռոբլեմ կա, ասում է, չէ չկա։ Մտածում ու հարցնում եմ, հա երեւի թե մեծ հարկերի տակ եք, հա՞։ Ասում է, չէ մի կոպեկ վարկ չունեմ։ Ասում եմ, այ եղբայր, ես էս 5-6 ամիս ա քեզ եմ ման գալիս։

Օգնականիս ասեցի, հեռախոսի համարը վերցրու, պետք է այս մարդու մասին ինֆորմացիա տարածենք, լրագրողներին ասենք, որ այս մարդու հետ զրուցեն Մեկ էլ այսպիսի մի բան է ասում, չէ նկարել պետք չի, բայց մի անձնական խնդրանք ունեմ, թոռս հոսպիտալում պարկած է։

Ասեցի, ահա, այնուամենայնիվ, լուրջ պռոբլեմ կա։ Ասեց, թոռս հոսպիտալում պառկած է եղել, չեք պատկերացնի ինչ բարձր մակարդակով բուժել են այդ զինվորին, մենակ մի խնդրանք ունեմ, այդ բժիշկներն այնքան լավն են, որ դուք պետք է իրենց անպայման շնորհակալագիր տաք։

Ու այդ մարդն իմ օրը ստեղծեց։  Այդ մարդը Հայաստանում տնտեսական հեղափոխության առաջնորդ է։ Ու երբ մենք ասում ենք, որ աշխատանքով պետք է լուծենք խնդիրը, ի նկատի ունենք այն հնարավորությունները, որոնք, այնուամենայնիվ, գոյություն ունեն։ Մենք ուզում ենք քաջալերել, որ մարդիկ իրենց աշխատանքով հասնեն արդյունքի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ