Էն անտեղյակ միակ տղամարդը բարբաջել է, թե չի փոշմանել, այսինքն հնարավորության դեպքում նույն Մարտ 1-ն էլի կանի

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցին և կատարել է հետևյալ գրառումը.

Էն անտեղյակ միակ տղամարդը բարբաջել է, թե բա չեմ փոշմանել, պատմության մեջ մնալու է հետևյալը՝ ինչ վիճակում եմ ընդունել ես երկիրը և ինչ վիճակում եմ հանձնել:

Շատ ճիշտ է ասել, պատմության մեջ մնալու է, թե ինչպես սկսեց՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ով և թե ինչպես հանձնեց երկիրը Սերժին` 2008 թվականի Մարտի 1-ով:

Էլ չեմ խոսում արյունոտ տասնամյակի ընթացքում եղած բազմաթիվ զոհերի մասին: Սրա կարճ ուղեղով ես ժողովուրդը հավի հիշողություն ունի, ու կարող է բոլորի գլխին «լոլո» կարդալով համոզի, թե ինքը թևերը կտրած հրեշտակ է:

Դե ընտանիքի անդամների միլիոնների՝ եթե ոչ միլիարդների ունեցվածքն էլ հալալ աշխատանքի արդյունք է:

Ու դեռ ավելացնում է, թե չի փոշմանել, այսինքն հնարավորության դեպքում նույն Մարտ 1-ն էլի կանի:

աղբյուրը՝ Տարոն Չախոյան

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ