Պլյուս չափի մոդելն արտասվել է իր լուսանկարի պատճառով

Իռլանդացի պլյուս չափի մոդել Իրենա Դրեզին  արտասվել է, երբ տեսել է Instagram-ի օգտատերերի մեկնաբանություններն իր լուսանկարի վերաբերյալ։

Դրեզին նկարահանվել է PrettyLittleThing առցանց խանութի գովազդային արշավում, որում լուսանկարիչները չեն խմբագրել մոդելի մարմինը, եւ դա հիացրել է գնորդներին։

«Անհավանական է։ Մեկնաբանությունների 90 տոկոսը դրական էր։ Անկեղծ ասած, ես արտասվեցի։ Աղջիկներն ինձ բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկել՝ ներկայացնելով իրենց պատմությունները։ Նրանք հիշում են ինձ ու փողոց դուրս գալիս տոպով, նրանք այլեւս չեն վախենում ցույց տալ իրենց ձեռքերը»,- նշել է մոդելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ