Ժուլիկ Հրայր Թովմասյանի հերթակամ ժուլիկությունը

Եվ այսպես, ժուլիկ հրոն շտապեց ՍԴ կայքում (concourt.am) «ՍԴ անդամներ» բառակապակցությունը փոխել ՍԴ դատավորներ» բառերով:
Դրանով ժուլիկ հրոն Վահե Գրիգորյանի՞ն պատասխանեց, թե՞ իրենից զզված այն հարյուր հազարավորներին, ովքեր հույսեր են կապում ո՛չ միայն Վահեի, այլև թավշյա հեղափոխության հաղթանակի՛ հետ, որի արդյունքում հհկ-ի մնացուկներին, ասել է՝ կաշառակերներին, հայադավներին… ցախավելի բերան պիտի տրվի:

Սա ի՞նչ քայլ էր ճղճիմ պահվածք որդեգրած խամաճիկ հրոյի կողմից` հակադարձու՞մ այն տրամաբանական հարցին, թե՝ «ՍԴ-ում ճգնաժամ կա՞»: Ալվինա Գյուլումյանը, երկու օր առաջ, երբ ինքը դեռ ՍԴ անդամ էր, թղթակցի դեմ ինքնահավանի իրոնիկ ժպիտով պոզա ընդունեց և պատասխանեց, թե` «ՍԴ-ում ճգնաժամ չկա»:

Տո այ ոչ ու փուչ անդամներ, թե որ ճգնաժամ չկա, էդ ինչի՞ շտապեցիք անդամից դատավոր դառնալ: Ողբամ ես ձեզ, դուք պարզապես ծիծաղելի ողորմելիներ եք: Էդ հրոն իր եփած կաշը (Սահմանադրական փոփոխությունները) միայնակ չի կարող ուտել, արդեն ՍԴ անդամների՞ն է գդալներ բաժանել, որ միասին ուտեն էդ գարշահոտ չուտվող կաշը, որն ըսկի լափ էլ չի, ուր մնաց, թե ճաշ:

Հիմա ի՞նչ է ստացվում` էն մարդակեր կարիճ ռոբի՝ սրբությունները կորցրած փաստաբան կոչվածների լրացուցիչ հայտն էլ ընդունած ՍԴ անդամներն այդ գործը քննելու են որպես ՍԴ դատավորնե՞ր:

Ի դեպ, շատ հետաքրքիր է մի բան. ՍԴ-ի մի շարք անդամներ իրենց ծննդյան հոբելյանների առիթով տարբեր ժամանակներում արժանացել են ՍԴ ոսկե մեդալի: Հիմա ի՞նչ է ստացվում, մեդալների վկայակականների մեջ է՞լ պիտի անդամ բառը փոխեն դատավոր բառով:
Տո հանցագործ ռոբի ու նույնքան հանցագործ սեռժի պահած այ տականքներ, թասիբ չունե՞ք` վեր կենաք ցվրվեք այդ շենքից էլ, մեր աչքից էլ:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ