«Էդ Ցարի Բոգ ես, ով ես …». Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլը» դաշինքի անդամների՝ մարզում ունեցած հանդիպումներին։

«Ցավոք, պիտի նշեմ, որ հյուրընկալ Լոռիում մարդ էր վատացել ու նա ոչ ավել, ոչ պակաս Նիկոլ Փաշինյանն էր։ Գործը հասել էր նրան, որ աջ ու ձախ լոռեցիներին մատ թափ տալու, շանտաժի, վզից բռնելու, ասֆալտին փռելու կոչեր էր անում։ Այ ընկեր ջան, լոռեցիներին ըսկի թուրքերը չեն կարողացել վզից բռնել կամ ասֆալտին փռել»,-ասաց Շարմազանովն ու հիշեց Ղարաքիլիսայի դեպքերը։

Նրա համար անհասկանալի է նման բառապաշարի օգտագործումը, դիմելով Փաշինյանին նա հարց ուղղեց. «Դուք վարչապե՞տ եք, թե ասֆալտչիկ։ Չեմ հասկանում։ Սա քաղաքական բանավե՞ճ է, թե՞ քուչի բազար։ Ես վատ եմ զգում որպես ՀՀ քաղաքացի, որ իմ երկրի ղեկավարը, որի քարոզարշավին հետևում են նաև այլ երկրների դեսպաններ, ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, առավոտից իրիկուն ճվում է, գոռում է, ասֆալտին է փռում։

Այ ախպեր, սա քարոզարշավ է, քուչի բազար չի։ Ի՞նչ ես եկել աջ ու ձախ գոռում, դո՞ւ պիտի որոշես՝ հանրապետականը պիտի լինի, թե՞ չպիտի լինի։ Հանրապետականը սովետի վախտվանից եղել է ու կլինի։ Քո նման մարդիկ կգան ու կգնան, Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը կմնա, սա գաղափարի կուսակցություն է։ Էդ խեղճ գյուղապետերի հետևից ինչի՞ ես ընկել»։

Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ

Posted by Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov on Tuesday, November 27, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ