Աշոտյանը բացահայտել է, թե ինչ գործով է նրան մեղադրում քննչական կոմիտեն

Գործի իրավական կողմը, նրա խոսքով, անհեթեթ է, քաղաքական կողմը տեսանելի՝ «ճնշում, խաթարում, խանգարում քաղաքական գործընթացների․ այս ի՞նչ նվեր է մատուցում իշխանությունն ընդդիմությանը՝ իր անհեթեթ կարճատես, կարճամիտ պահվածքով, որոշել եք ահաբեկել ինձ, որովհետև Փաշինյանին անձամբ քննադատող ամենատեսանելի քաղաքական գործիչներից մեկն եմ:

Ձեզ թվում է, թե այս կերպ կարող եք կարճացնել իմ կամ իմ ընկերների լեզուն»,- ասաց Աշոտյանը՝ հայտարարելով, թե որևէ սպառնալիք իր վրա չի կարող ազդել՝ ինչքան շատ բզբզան, այնքան շատ պատասխան են ստանալու։

Հրաժեշտից առաջ Աշոտյանը հիշեց նաև իշխանություններին «սպասարկող ուժերին, որոնք փորձում են իրենց մենամարտի մեջ ներքաշել» և դիմելով նրանց՝ ասաց․

«Երբ մեծերը կռվում են, երեխեք ջան, դուք գնացեք ձեր թայերի հետ խաղացեք, կարծում եմ հասկացաք, թե ակնարկս ում էր վերաբերում․ երբ մենք վիճում ենք «Իմ քայլը» դաշինքի հետ, մոմ բռնողները թող գնան խաղան, բանավիճեն իրենց թայդաշների հետ»։

 

Posted by Armen Ashotyan on Wednesday, November 28, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ