«Բա էս անեկդոտը լսե՞լ եք». Անեկդոտ Նիկոլ Փաշինյանից

«Առաջիկա մեր խնդիրը երկրում սոցիալ-տնտեսական հեղափոխություն իրականացնելն է: Դիլիջանը մեր պատկերացրած մոդելում շատ կարևոր տեղ ունի:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր Դիլիջանն ամենաարագ փոխվող քաղաքներից է: Փոփոխության արագությունն այնքան չէ, որքան կուզենայինք, բայց մարզային այլ քաղաքներն ավելի դանդաղ են փոխվում»,- նշեց Ն. Փաշինյանը:

Ըստ նրա՝ Դիլիջանում իրականացվում են բիզնես ծրագրեր, որոնք Հայաստանին նոր կերպար են տալիս: Դրանցից մեկը, ըստ Փաշինյանի, Դիլիջանի միջազգային դպրոցն է:

«Մենք խնդիր ունենք մեր ողջ բուհական համակարգը վերափոխել: Կարևոր է՝ այն կառուցվի այնպես, որ գրավիչ դառնա օտարերկրյա ուսանողների համար: Դիլիջանի դպրոցն ու բժշկական համալսարանն են համապատասխան այդ մոդելին, այնինչ ամբողջ կրթական համակարգը պետք է լինի այդ տրամաբանության մեջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ