ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի համար «բոքսի տանձիկ» է դառել

1.am-ը գրում է.ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով բանավեճի է հրավիրել «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

«Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է՝ ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովրդին հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ «ՀՀԿ-«Իմ քայլը» ձևաչափով»` 1-ին համարների մակարդակով»,- գրել է պաշտպանության նախկին նախարարը:

ՀՀԿ-ի մարտավարական խորամանկությունը տեսանելի է անգամ առաջին հայացքից։

Նախ՝ նման ձևաչափով բանավեճը, երբ ընտրություններին մասնակցում են 11 ուժեր, վիրավորական է մյուս կուսակցությունների հանդեպ, որոնք, ըստ էության, դրվում են «խաղից դուրս» վիճակում։ Ու սա այն դեպքում, որ «Իմ քայլը» դաշինքի ու ՀՀԿ-ի վարկանիշները, մեղմ ասած, համարժեք չեն, այլ խոսքով՝ նրանք, ըստ էության, մրցակիցներ չեն։

Սակայն շատ ավելի էական է խնդրի քաղաքական, բովանդակային բաղադրիչը։

Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ 3 մլն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ 3 մլն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյան

Posted by 1in.am on Wednesday, November 28, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ