«Բուլկիները չաղացնող չե՞ն, սրա դիետիկ վերսիան չունե՞ք». վարչապետը՝ Տավուշի էքսպոյում

Տավուշցի երիտասարդ արտադրողներից մեկն իր արտադրանքը վարչապետին ներկայացրեց.

«Էս մեր ծաղիկի տեսքով բուլկիներն են, մենք ենք կարողանում միայն էս դիզայնով ստանալ: Եթե կարելի է, խնդրած կլինեմ փորձեք»,- առաջարկեց նա, իսկ Փաշինյանը, կտրելով բուլկին,հարցրեց.

«Չաղացնող չե՞ն բայց»:

Գործարարը բացասական պատասխան տվեց, վարչապետը շարունակեց.

«Սրա դիետիկ վերսիան չունե՞ք»:

«Դիետիկ վերսիայի մասին կմտածենք, ամբողջը կերեք, համ էլ չեք ճաշի»,- նորից առաջարկեց երիտասարդը, ապա վարչապետին փոխանցեց իրենց հացերից մեկը՝ ասելով, թե «կամա թե ակամա նա գովազդել է իրենց արտադրանքը, հետևաբար, պահանջարկը բարձրացել է»:

Վերջում էլ նորից առաջարկեց համտեսել գաթան՝ այս անգամ հումորով ավելացնելով.

«Գաթաները դիետիկ են»:

տեսանյութը՝  SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ