Պարզ միջոց, թե ինչպես կարելի է ազատվել «զուգարանի» հոտից

Երևի բոլորն են նկատել, որ ցանկացած տուն բուրում է յուրովի, և հոտերը կարող են լինել ամենաբազմազանը: Եթե բնակիչները կերկակրի սիրահար են, տունը բուրում է խոհանոցային հոտերով, եթե տանը կենդանիներ են պահվում, ապա նրանց հոտն է գերակշռողը, ծխելու սիրահարների տանը ամենուր ծխախոտի հոտն է…

Տան բնակիչները սովորում են հոտերին և գուցե ամենևին էլ չեն զգում, սակայն հյուրերի համար տհաճ հոտերը կարող են վատ տպավորություն թողնել տան բնակիչների նկատմամբ:

Տհաճ հոտերից ազատվելու ամենապարզ տարբերակը սենյակները պարբերաբար օդափոխելը և օդի թարմացուցիչներից օգտվելն է: Որպեսզի հոտերը չթափանցեն կահույքի, հագուստի, գորգերի և վարագույրների մեջ, անհրաժեշտ է խոնավ մաքրում իրականացնել:

Կահույքին և գորգերին բուրումնավետ հեղուկ ցանեք, հագուստի պահարաններում հաճելի հոտ արձակող հարմարանքներ տեղադրեք: Դա անելու դեպքում ոչ միայն կազատվեք տհաճ հոտերից, այլև հաճելի բուրմունք կտարածվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ