«Տոներն են մոտենում». Հայկ Հովհաննիսյանի թիմակիցների կրեատիվ մտահաղացումը

Երևանի ավագանու անդամ,  իսկ այժմ թիվ 3 ընտրատարածքում «Իմ Քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված  Հայկ Հովհաննիսյան — ի թիմակիցները համացանցում հրապարակել են լուսանկարներ, որտեղ պատկերված է, թե ինչպես են վերջիններս ձևավորել պատգամավորի թեկնածուի նախընտրական շտաբի դիմաց գտնվող եղևնին:

«Տոներն են մոտենում».  այսպես են նրանք մակագրել հրապարակված լուսանկարները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պատգամավորի թեկնածուն դիմել էր քաղաքացիներին՝ կատարելով հետևյալ գրառումը.

Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղյակ եք մեկնարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
Ես` որպես «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված, թիվ 3 ընտրատարածքի (Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների) պատգամավորի ռեյտինգային թեկնածու, իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ Ձեզ հորդորել ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ յուրաքանչյուրիդ ձայնը որոշիչ է։


Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրդ մի պահ ձեր մեջ մտածեք, որ Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը Ձեր ձեռքերում է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ