Ինչու է կոտրված հայելին համարվում վատ նշան

Հավանաբար այս ամենը կապ ունի 13-րդ դարի կեսերին Եվրոպայում հայելու և ապակու արդյունաբերության սկսման հետ:

Միջնադարում հայելիները այնքան թանկ էին, որ նույնիսկ հարուստները մեկ հայելուց ավել չէին կարող իրենց թույլ տալ գնել:

Մարդիկ առաջին ապակե տարաները ընդունեցին որպես զարմանալի և անհասկանալի իրողություն:  Մարդիկ, որոնք միայն խեցեղեն իրեր էին տեսել, ապակիների թեթևությունից, թափանցիկությունից ու փխրունությունից, ուղիղ իմաստով, կորցնում էին իրենց:

Իսկ հայելիների մեջ իրենց արտացոլանքը տեսնելիս մտածում էին, որ այդ միստիկ իրի մեջ թաքնված է իրենց հոգու արտացոլանքը: Կոտրել հայելին նշանակում էր, որ կոտրվում է նաև տիրոջ հոգին:

Այս ամեենը անտիկ միֆոլոգիայից է ծագում: Երբ հին հույները ջրի մեջ տեսնում էին սեփական արտացոլանքը հավատում էին, որ տեսնում են իրենց հոգու արտացոլանքը:

Այս ամենի նախահիմքերը կարող եք գտնել նարցիզիզմի մեջ: Մեր օրերում դժվար մարդիկ նման բաների հավատան, սակայն հայելի կոտրելու մասին նախապաշարմունքները արդիական են մինչև այսօր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ