Հերթական վեճը 46 համար երթուղայինում, բայց այս անգամ կատվի համար

«Այս անգամ էլ կատու 46 համարի երթուղայինի մեջ։ Վարորդն էլ հրաժարվում է իջեցնել` պատճառաբանելով,որ ալերգիա ունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է օգտատերերից մեկը՝ հրապարակելով նաեւ տեսանյութ, որտեղ ուղեւորները վիճում են կատվի պատճառով, իսկ հետո ժամանակից շուտ իջնում մեքենայից:

«Էս տրանսպորտը ինձ համար ա, ոչ թե կատվի համար»,- զայրանում է կին ուղեւորներից մեկը՝ երբ տղամարդ ուղեւորը չի շտապում մյուսներին «փրկել» կատվից:

Վերջերս 46 համարի երթուղայինի հետ եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել: Վարորդը հրաժարվել էր ընդառաջել ուղեւորներից մեկի պահանջին ու չծխել ղեկին:

Վիճաբանությունը խորացել էր ու հանրային մեծ հնչեղություն ստացել: Մյուս օրը վարորդն ազատվեց աշխատանքից: Նշվում էր նաեւ, որ չուներ համապաատսխան կարգի վարորդական իրավունք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ