Սկանդալային հայտարարություն Մանվել Գրիգորյանի գործով. Բացահայտվել են նոր ապօրինություններ

Մանվել Գրիգորյանի գործով մինչ օրս կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն, 70-ից ավելի խուզարկություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանից առգրավված շուրջ 200 անուն անշարժ գույքի փաստաթղթերի զգալի մասը ձեռք է բերվել խախտումներով։

«Պարզվել է, որ Մ. Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված անշարժ գույքի փաստաթղթերի մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին՝ 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար»,- ասաց նա։

Սասուն Խաչատրյանը նշեց, որ այս գործով գրություններ է ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ