«Հրայր Թովմասյանը վաղը ճիշտ կանի դատարան չգնա»․ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան

«Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք»,- հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ այսօր խորհրդարանում արած հայտարարությանը, թե ստանձնում է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները, պատգամավորը նշեց՝ նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ դատավորը պետք է ընտրվի այն կարգով, ինչ կարգով խորհրդարանում ընտրեցին Վահե Գրիգորյանին և չընտրեցին տարբեր թեկնածուների:

Նա հայտնեց՝ նոր Սահմանադրությամբ ընթացակարգն այդպիսին է, այսինքն՝ ՍԴ մնացած անդամները, բացի Արման Դիլանյանից, դատավոր չեն:

Բաղդասարյանը կրկնեց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է վաղը դատարան չգնա, քանի որ հասկացավ՝ այլևս ՍԴ նախագահ չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ