ՀՀԿ-ականներն այնքան են պարել Աշոտյանի ու Շարմազանովի հետ, որ հեռացել են կաղալով

«Հրապարակ» թերթը գրում է. «Դվին» հյուրանոցում ՀՀԿ քարոզարշավի մեկնարկն անցել է աննախադեպ ուրախ՝ ներկաներն այնքան են պարել Աշոտյան-Շարմազանով զույգի հետ, որ հեռացել են կաղալով։ Սերժ Սարգսյանը ներկա չի եղել, առաջնորդի ֆունկցիան իր վրա է վերցրել ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։

Հիմնականում խոսել է անվտանգության հարցերից, ներկա են եղել Արա Բաբլոյանը, Գալուստ Սահակյանը, Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբը, որը չի առաջադրվել, նույնիսկ Խոսրով Հարությունյանը եւ գրեթե բոլոր ռեյտինգայինները, բացի Մենուա Հարությունյանից եւ Վահրամ Բաղդասարյանից:

Շուշան Պետրոսյանն անգամ երգել է։ Արմեն Աշոտյանն էլ Սողոմոն թագավորի իմաստաբանությամբ մխիթարել է թիմակիցներին՝ «սա էլ կանցնի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ