Այս տեսանյութը ԻՍԿԱԿԱՆ սառը ցնցուղ է հայ ազգի համար

ՀՀԿ–ի հայտարարություններն ադեկվատ չեն` լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը, նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Ատելության խոսքը, ատելության քարոզը շատ հստակ սահմանում ունի, նույնիսկ` միջազգային սահմանում։ Ամբողջ աշխարհում ընդունված ընկալում ունի։ Այն, ինչ իրենք նկատի ունեն, ատելության խոսք չէ։

Նախընտրական քարոզարշավները հենց դրա համար էլ նախընտրական քարոզարշավներ են, որպեսզի լինի մրցակցություն և՛ սեփական դրական կողմերի մատնանշմամբ, և՛, ինչու չէ, նաև մրցակիցների թերությունների մատնանշում»,– ասաց Միրզոյանը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը չթաքցրեց, որ թե՛ ինքը, թե՛ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ վերապահումներ ունեն ՀՀԿ–ի և այդ կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ