«Հազիվ կարողացա Նիկոլի թուշը համբուրել». Վովա Փաշինյան

azatutyun.am-ի տեսանյութում. Իջեւանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպմանը ներկա էր նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։

Վովա Փաշինյանը նշել է, որ ինքը որպես Իջեւանի բնակիչ պարտավոր էր ներկա լինել այսօրվա հանդիպմանը։

«Նոր մի կերպ, ժողովրդին խնդրելով, կարողացա երեխուս թուշը համբուրել, ամիսներով չեմ տեսնում, ես հիվանդ եմ, չեմ կարողանում գնալ, ինքն էլ գիտեք՝ ժամանակ չունի, գիշեր–ցերեկ վազքի մեջ է, հատկապես այս նախընտրական շրջանում»,– ասել է Փաշինյանի հայրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ