6-րդ հարկից դուրս նետված հայ ուսանողը պատմել է դեպքի մանրամասները

Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ուսանող Արթուր Մարտիրոսյանը, որին դուրս էին նետել ուսանողական հանրակացարանի վեցերորդ հարկի պատուհանից, պատմել է կատարվածի մանրամասները:

Ինչպես տեղեկացնում է  objectiv.tv-ն, տղային դուրս գցողները վեցն են եղել, և ինքը նրանց ճանաչել է:

Ցած ընկնելուց հետո Մարտիրոսյանը թաքնվել է ավտոկանգառում, որտեղ խնդրել է ոստիկանություն կանչել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ուկրաինայում Խարկովի ֆիզկուլտուրայի պետական համալսարանի ուսանող հայազգի Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տեղի ունեցած դեպքից հետո հիվանդանոցում է հայտնվել։


Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ