30–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել երկու 18-ամյա հետիոտնի

Այսօր՝ հունիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արա Մ.-ն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիի փողոցի 70/4 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 36 DP 436 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 18-ամյա Վահե Հ.-ին և 18-ամյա Արման Ա.-ին, հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ