ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի «թուլությունը»

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պրոֆեսիոնալի պես հարվածում է բռնցքամարտի տանձիկին:

«Իմ թուլությունը»,- տեսանյութն այսպես է մակագրել պատգամավորը:

Հիշեցնենք, որ  Գևորգ Պետրոսյանը  1996 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում դասավանդում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք», իսկ 2002 թվականից՝ նաև «Քաղաքացիական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» և «Հսկողությունը և վերահսկողությունը աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ» մասնագիտական դասընթացները։

2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբռկիչ գնահատականներ հնչեցնելու համար։

2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։

2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ