«Քոչարյան Խեռոս». ակցիա դատարանի դիմաց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը Վերաքննիչ դատարանում ընթանում է հակընդդեմ ակցիաներով: Պարբերաբար իրադրությունը լարվում և հանդարտվում է:

Հավաքվածներն արձագանքում են դատարանի դահլիճում տեղի ունեցողին ու շարունակում վանկարկումները:

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների բողոքների գործով ինքնաբացարկ չհայտնեց:

Դատարանը քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց Քոչարյանի պաշտպանների եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի նախորդ նիստին ներկայացված թվով 6 միջնորդությունները:

Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարան չի ներկայացվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ