Ո՞ւր էիք, երբ ձեզ կզցնողները կանացի խալաթով դատարան էին բերել Հրաչյա Հարությունյանին

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ո՞ւր էիք, երբ ձեզ «կզցնողները» թքում էին մեր ինքնիշխանության վրա

Էդուարդ Շարմազանովի մոտ տարակուսանք է առաջացրել այն, որ Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ զրույցի:

«Մեկը չկա՞ ասի՝ այ ընկեր, բա դուք և ձեր հանճարեղ շեֆն ու՞ր էիք, երբ Բոլթոնը ուղիղ միջամտեց ՀՀ ներքին գործերին և կոչ արեց հայ ժողովրդին հրաժարվել պատմական կաղապարներից…Եթե այդքան մտահոգվել եք Կոպիրկին-Քոչարյան հանդիպումից, ավելի մտահոգեմ ձեզ: Մեր ՀՀԿ ներկայացուցիչների հետ էլ դեսպանը մի քանի հանդիպումներ է ունեցել և՛ ՌԴ դեսպանատանը և՛ ՀՀԿ գրասենյակում: Հանդիպումներ եղել են նաև ՀՀԿ նախագահի հետ: Հետո՞… Պետության կառավարումն ու միջպետական հարաբերությունները մի խառնեք ձեր ներկուսակցական ու ներխմբային հարաբերությունների հետ»․- ֆեսբուքյան իր էջում գրել է Շարմազանովը:

Պարոն Շարմազանով, բնական է որ տեղի ունեցածը ձեզ համար տարակուսելի է ու անընդունելի, քանզի տարիներ շարունակ ձեր թիմը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկիրը ղեկավարել է «կզողի» կարգավիճակում: Բնական է նաև, որ հիա էլ դուք մեծ խանդավառությամբ հանդիպում եք ձեզ կզցնողի դեսպանի հետ և հպարտանում այդ հանդիպման փաստով:

Հիմա հարցս: Ո՞ւր էիք, երբ ձեզ կզցնողները կանացի խալաթով դատարան էին բերել Հայաստանի հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին: Ո՞ւր էիք, երբ ձեզ կզցնողները օրը ցերեկով Հայաստանից փախցրին Գյումրիում հայկական ընտանիքը վերացրած Պերմյակովին: Բա այն ժամանակ ինչո՞ւ չէիք «ձեր ծանր խոսքն ասում»:

Վախենում էիք չէ, որ թթու խոսցքից ջղայնացած ձեզ կզցնողները կարող են քացու տակ գցել:
Վախենում էինք, դրա համար շարունակ թքում էին մեր ինքնիշխանության վրա, իսկ դուք ասում էիք անձրև է գալիս:

David Jalalyan / Դավիթ Ջալալյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ