Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ անդամ. Քանի՞ դեմ և կողմ կար

ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Վահե Գրիգորյանին:

Նա ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 122-ը: Կողմ էր քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 22-ը:

Մեկ քվեարթերթիկ ճանաչվել էր անվավեր: Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար:

7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին:

Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ