«Ես իմ անուշ Հայաստանի… » Նիկոլ Փաշինյանը Չարենց արտասանեց Դիլիջանում

Հայաստանի Հանրապետությունում որևէ համայնք չի խոշորացվի, մինչև չլինի համայնքի բնակիչների ցանկությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դիլիջան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ տեղ առանց բնակիչների համաձայնության խոշորացում տեղի չի ունենա։ Բայց խոշորացված համայնքներն էլ չեն ապախոշորացվի։

Պետք է մի քանի տարի սպասել ու տեսնել՝ արդյունավետ է այդ ճանապարհը, թե՝ ոչ։ Եթե խոշորացված համայնքները ցույց տալու բան կունենան չխոշորացված համայքներին, ենթադրվում է, որ չխոշորացված համայնքները նույնպես կուզենան անցնել այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ