Աշխարհս էլ է Հայաստանի մոտ կենդանության նշաններ տեսնում, տեսնում է, որ երկիրը կոմայից դուրս է գալիս…

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելու լուրերին, BBC-ի հրապարակմանը և իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

Աշխարհս էլ է Հայաստանի մոտ կենդանության նշաններ տեսնում, տեսնում է, որ երկիրը կոմայից դուրս է գալիս:

Նախկինում մտածում էին, որ խազեին ունենք, մեզ հետ պետք չէ բան պայմանավորվել, որովհետև պայմանավորվածները չենք կատարում, ինչպես 2013թ. սեպտեմբերի 3-ին, ու ճիշտը խնամակալի հետ խոսելն է:

Միայն կարելի է պատկերացնել, թե ինչպես են նման լուրերը կարդում տարբեր մայրաքաղաքների ԱԳՆ-ներում ու նախագահական պալատներում ու հետևություններ անում: BBC-ին էլ է թեման նկատել…

Այ իսկապես որ՝ Հայաստան ասելիս այտերս վառվում են..

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր նիստում բարձրացված հարցերից մեկին:

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ