Իրականում ով է հրապարակել ընտանիքի հետ ընթրող Քոչարյանի լուսանկարները

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Շատ թեթև ուսումնասիրեցի այս լուսանկարներն արած կնոջ/աղջկա ֆեյսբուքյան էջը (https://www.facebook.com/gayane.ayvazyan1): Հակափաշինյանական ու ընդգծված քոչարյանական է, տարածում է Եվլախութըդեյ, 5-րդ շարասյուն ու քոչարյանական այլ կայքերի նյութեր:

Ամենևին անակնկալի չեկա, որովհետև ի սկզբանե զարմանալի էր նրա արած լուսանկարների անբնականությունը՝ Քոչարյանի ընտանիքի անդամները տեղը տեղին պոզաներ էին ընդունել ֆոտոսեսիաների համար:

Նկարներում այդ անբնական ուրախությունը կար՝ հատուկ նկարվելու համար միմյանց նայելու, ժպտալու, իբր պատահական արված կադրերը անբնականորեն ճչում էին: Դեհ, կասկածները ավելի խորացրեց ստատուսի այն հատվածը, թե մարդիկ նրանց հետ լուսանկարվում ու հեռանում էին…

Հա, սեղանին պիցցա չկար:

Այս PR քայլի նպատակն է դատավարության նախօրեին ցույց տալ, թե ինքավստահ են, ամեն ինչ կոնտրոլի տակ է, ու հանրության մեջ երևալու պրոբլեմ չունեն…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ