Սարսափելի վթար Լոռիում՝ կին վարորդը զոհվել է, 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Armeniasputnik.am-ը գրում է՝ Քիչ առաջ սարսափելի վթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Սպիտակ քաղաքից Գյումրի տանող ավտոճանապարհի առաջին կիլոմետրին ճակատ-ճակատի բախվել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ։

«Գոլֆի» վարորդը, որը մոտ 35-ամյա կին էր, մահացել է։«Մերսեդեսի» վարորդը տեղափոխվել է Սպիտակ բժշկական կենտրոն։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ «Գոլֆի» սրահում երկու երեխա է եղել, որոնք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ