Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ Քոչարյանը Երևանի սրճարաններից մեկում ընթրում է ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Քոչարյանն հեշթեգերով  լուսանկարներ էր հրապարակել համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես էր  Քոչարյանը թութ ուտում թոռների հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարան գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ ինքն արձակուրդում է և խնդրում է հետաձգել նիստը։

Այս հարցը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթացող նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը քննարկման դրեց: Նիստը հետաձգելու առաջարկը դատախազները մերժեցին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ