Հենոն ու Բեթին՝ նավակի վրա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացավ:

Թվիթերի իր միկրբլոգում Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից և գրել.

«Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ»:

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում՝ հայկական Սուրբ Ղազար կղզում:

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ