«Համապատասխան լուծվել է… Հիմի լից, խմենք, վերջում նոր կվառեք դրոշը… համապատասխան…». ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հանդիպման սղագրությունը

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

  • ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հանդիպման սղագրությունը
  • Ընկեր Արծվիկ — Արցախի հարցը դուք էլ գիտեք որ…
  • Ծառուկյան — Բա ոնց չգիտեմ. Արցախի հարցը վաղուց լուծվել-պրծել է համապատասխան։
  • Ընկեր Արծվիկ — Հա՞… Ընկեր Իշխան, դու գիտեի՞ր։
  • Ընկեր Իշխան — Դե… ըըըը…
  • Ծառուկյան — Համապատասխան լուծվել է, բա ոնց։
  • Ընկեր Արծվիկ — Դե բա էս ինչ բանի ենք, ընկեր Իշխան։ Գինի լից, ախպեր ջան, գինի լից…
  • Ընկեր Իշխան — Դե, մտածում էի՝ սպասենք, Ստամբուլն էլ արյան ծով դարձնենք, հետո նոր…

  • Ծառուկյան — Հիմի լից, խմենք, վերջում նոր կվառեք դրոշը… համապատասխան…
  • Ընկեր Իշխան — Ստամբուլն էի ասում…
  • Ծառուկյան — Հա դե Ստամբուլն էլ կվառենք, ինչի ես վռազում, հերթով-շարքով կանենք, չէ՞, Գեւորգ։
  • ԲՀԿ-ի Գեւորգ — Այո՛, պարոն Ծառուկյան, օրենքի առաջ բոլորը հավասար են, այո՛։
  • Ծառուկյան — Այ տղա, մեռա ասելով՝ գնա ձայնալարերդ համապատասխան օպերացիա անել տուր, ականջս ցավեց։
  • ԲՀԿ-ի Գեւորգ — Այո՛, պարուն Ծառուկյան, բոլորը հավասար են օրենքի առաջ, այո՛, դրա մասին առաջինը դուք եք ասել։
  • Ծառուկյան — Դե թռի գինի բեր, մեր դաշնակ ախպերները մեռան նամյոկ անելով, էս ինչ ուշ ես հասկանում, այ տղա։
  • Ընկեր Իշխան — Պարոն Ծառուկյանը կես բառից հասկանում է մեզ։
  • Ընկեր Արծվիկ — Դե քանի լուրջ ենք, քանի գինին չի բերել, գրիր, որ հանդիպումն անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում։
  • Ծառուկյան — Էնֆիաջյանը կգրի, դուք թռեք բաժակները բերեք։

(համապատասխան վարագույր)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ