Հայաստանը ներկայացնող 22-ամյա Սոնա Դանիելյանը մասնակցել է ՄԱԿ–ի հովանու ներքո Ֆիլիպիններում անցկացվող գեղեցկության հայտնի մրցույթներից մեկին` «Միսս Երկրին»։Մրցույթն ավարտված է, ու օրերս մեր պատվիրակությունը վերադարձել է Հայաստան։
«Միսս Երկիրը» նույնքան հայտնի գեղեցկության մրցույթ է, որքան «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհն» ու «Միսս Ինթերնեյշընլը»։ Այս տարի Մանիլա էին ժամանել աղջիկներ աշխարհի 90 երկրներից։
Մեր մասնակցին այս անգամ էլ բախտ չվիճարկվեց մրցանակային տեղ զբաղեցնել։Սոնան մեր տարածաշրջանից միակն էր, ով մասնակցում էր մրցույթին։ «Միսս Երկիր» մրցույթի կազմակերպիչները նկատել էին նրան դեռ «Միսս Ասիա 2018» մրցույթի ժամանակ, որտեղ նա վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը։ Այդ ժամանակ էլ նրան հրավիրեցին մասնակցելու «Միսս Երկիր» մրցույթին։
Այդ մրցույթին Սոնայից առաջ 2015 թվականին մասնակցել էր Լիլիթ Մարտիրոսյանը։ Մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը խոստովանում է, որ քիչ ժամանակ ունեին մրցույթին պատրաստվելու համար։Ինչևէ, այդ փաստը Սոնային չի ընկճել, ու հիմա նրանք պատրաստվում են այլ մրցույթների։
Յանա Գրիգորյանը նշեց նաև, որ մրցույթում ամեն ինչ շատ խիստ և կանոնակարգված էր, գրաֆիկը՝ հագեցած:Յանան վերջին օրերին է կարողացա հասնել Ֆիլիպիններ, որպեսզի սատարի Սոնային, սակայն նրան կարողացել է տեսնել ընդամենը 15 րոպե։Բայց այդ 15 րոպեն էլ էր բավական, որպեսզի կարողանար իր փորձով կիսվեր Սոնայի հետ։
Ի դեպ, Յանան նախատեսում է «Միսս Երկիր» մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցել 2019 թվականին: Մրցույթում Հայաստանի հոանավորն է All.me-ն է՝ աշխարհում առաջին թվային ցանցը, որն իր ակտիվ օգտատերերին հնարավորություն է տալիս գումար աշխատել լավ կոնտենտի հաշվին: