Հարսի երգը այս անգամ դուրս է ձևաչափից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով երգը կատարում է գեղեցկադեմ նորահարսիկը

Վերջերս կայացել է դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Գրիգ Խաչատրյանի և դերասանուհի Արմինե Հակոբյանի հարսանիքը:

Նորապսակներն ու նրանց ընկերները Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» շարժման առաջին օրերից մասնակցել են ցույցերի, այդ իսկ պատճառով էլ Արմինեն որոշել էր անակնկալ մատուցել Գրիգին և իբրև հարսի երգ կատարել է Հայկ Ստվերի «Ես մենակ չեմ» երգը, որի խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:

Հարսնացուին ձայնակցել է Գրիգ Խաչատրյանի և Արմինեի ընկերը՝ երգիչ Տյոմ Հակոբյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ