«Ինչո՞վ է պակաս «Գահերի խաղ»-ից». Սամվել Կարապետյանի դստեր գրառումը

Հայազգի գործարար Սամվել Կարապետյանի դուստրն այս օրերին Հայաստանում է:

Հայաստան ժամանած Տաթևիկ Կարապետյանը Instagram-ի իր էջում Հայաստանից նոր լուսանկարներ է հրապարակել:

Լուսանկարների շարքում տեղադրված է նաև նրա ընտանիքի հայրենի Տաշիր քաղաքի լուսանկարը, որին կից կատարել էր հետևյալ գրառումը.

«1828 թվականին Մուշից 7 ընտանիք հիմնվել է մեր բնակավայրում ու հնարավորություն ստացել ապրել իրենց կրոնին համապատասխան կյանքով: Մենք՝ Կարապետյաններս, այդ 7 ընտանիքներից մեկն ենք եղել: Հիմա մենք՝ այդ պատմության հետնորդներս, հատել ենք 3000-ի սահմանը:

Կարապետյաններ, Մխոյաններ, Իսպիրյաններ, Բաղդասարյաններ, Դալալոյաններ, Սուքիասյաններ, Հովսեփյաններ: Ինչո՞վ է պակաս «Գահերի խաղ»-ից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ