«Օր չկա, որ քեզ չհիշեմ». Շպռոտի հուզիչ գրառումը հայրիկի մասին

Երգչուհի Շպռոտը կիսվել է մանկության տարիների  լուսանկարով, որում պատկերված է  իր հայրիկի հետ։

Հրապարակմանը կից երգչուհին հուզիչ գրառում է կատարել․  «Շնորհավոր հայրերի տոնը, Հայրիկ։ Օր չկա, որ քեզ չհիշեմ։ 29 տարի է՝ ինձ հետ չես, սակայն քո սերը եւ ապահովության զգացումը ինձ չեն լքել։ Իմ ուրախ եւ պոզիտիվ պապա, քո կարիքը շատ ունեմ։

Փոքրիկ Անին պապայի հետ՝ Մոսկվայում»,- Instagram-ում գրել է երգչուհին՝ օգտագործելով «Իմ հերոս» հեշթեգը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ