«Բանակի համար պետք է 2.5 մլրդ դոլար ներդնենք». Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը Ստեփանավանում շարունակելով բանակի թեման նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանից ստացել են մի բանակ, որը համարվել է տարածաշրջանում ամենամարտունակը:

Հետո մատնանշեց, որ նրանք իրենց կառավարման ժամանակ չեն ասել, որ մեր բանակն ամենամարտունակն է:

Նա նաեւ վստահեցրեց, որ ՀՀ-ում հաստատված ոչ մի իշխանության դիրքորոշում ավելի ղարաբաղամետ եւ հայամետ չի եղել, որքան իրենցը: «Փորձ կա ասելու, որ մենք ազատամարտը եւ ազատամարտիկներին որեւէ կերպ անուշադրության ենք մատնում կամ նսեմացնում ենք նրանց վաստակը:

Ուրիշ բան չեմ ասում՝ Սասուն Միքայելյանը ազատամարտի ամենավառ ներկայացուցիչներից է, եւ ի տարբերություն ոմանց, մենք առաջին իշխանությունն ենք, որ ազատամարտի որեւէ կազմակերպություն չենք ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ: Մենք բանակին չենք ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ