«Սաշիկը պատրաստ է 30 միլիոնը վերադարձնել պետբյուջե». Նիկոլ Փաշինյան

Ալեքսանդր Սարգսյանը պատրաստ է բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարը վերադարձնել պետբյուջե։

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլար հաշվի վրա դրված կալանքի մասին բազմիցս է խոսվել», — Իջևանում այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Իմ նախորդ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, թե ինքը պատրաստ է այդ գումարների մի մասն ինչ-որ նպատակների համար տրամադրել։

Ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձել պետական բյուջե», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ