Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտեղում. 17 տարի անց նրան ամբողջ աշխարհն էր ճանաչում

Ձեզ ենք ներկայացնում Էմանուելին, ում կյանքը շատ ծանր սկսվեց:  Իրաքցի տղան ծնվել էր կմախքի զարգացման և դեֆորմացված վերջույթների խանգարմամբ: Մայրն  Էմանուելից և նրա եղբորից հրաժարվեց ծնվելուց անմիջապես հետո:

Նա փոքրիկներին դրեց արկղի մեջ և թողեց մարդաշատ վայրում: Նրանց գտան տեղի Մայր թերեզայի ապաստանի միանձնուհիները: 4 տարի անց բարեգործական կազմակերպության աշխատակից Մոյրա Քելլին փոքրիկ որբերին ուղեկցում էր բուժման Ավստրալիա:

Ուղևորության ընթացքում նա այնքան կապվեց երեխաների հետ, որ որոշեց որդեգրել նրան… 17-ամյա Էմանուելը լիարժեք կյանքով է ապրում Ավստրալիայում: Նա բավական վաղ տարիքում երգելու տաղանդ դրսևորեց: Մտերիմներն Էմանուելին համոզեցին հայտ ներկայացնել X Factor շոուում:

Եվ ահա արդյունքը․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ