«40 օր նախագահ էիք, ինչու՞ Մարտի 1-ի սպանությունները չբացահայտեցիք»․ Գոռ Քլոյանի հայրը՝ Քոչարյանին

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Նիստին մասնակցում է նաև Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Պարոն Քլոյանը, դիմելով երկրորդ նախագահին, ցանկացավ իմանալ, թե ինչու վերջինս չբացահայտեց սպանություններից գոնե մեկը. «Մեղադրյալ Քոչարյան, Դուք 40 օր ՀՀ նախագահ էիք, ինչո՞ւ չբացահայտեցիք ոչ մի սպանություն:

Լավ, դա դժվար գործ էր: Թալանեցին խանութները, ոչ մեկը չդատապարտվեց, այրեցին մեքենաներ, ոչ մեկը չդատապարտվեց, ինչո՞ւ:

Կամ Սերժ Սարգսյանը 10 տարի երկրի նախագահ է եղել, մեկ անգամ ասե՞լ եք, որ բացահայտի գործը, ու էջը փակվի գնա: Ինչո՞ւ չասացիք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ