Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրն իսկական գեղեցկուհի է դարձել

Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, տասնյոթ տարեկան է: Նա սովորում է Երգի պետական թատրոնում և խաղում էր «Ամանորյա հեքիաթ» մանկական ինտերակտիվ մյուզիքլում: Ի դեպ, Արսեն Սաֆարյանի համերգներից մեկի ժամանակ երգել է նաև Էլենը:

Հիշեցնենք, որ Արսեն Սաֆարյանը ծնվել է ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Ծմկահող գյուղում։ 1980 թվականին տեղափոխվել է քաղաք Հրազդան։ Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է ֆուտբոլ, մականախաղ և հաճախել է քանդակագործության խմբակ։

17 տարեկան հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում։ 1994-1998 թթ սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում։ 16 տարեկան հասակում սկսել է նվագել կիթառ և կատարել տարբեր ժանրերի երգեր։

1995 թ-ից երգել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից «Ամադեուս» երաժշտական կենտրոնում։

1996 թ. մասնակցել է Հայաստանի Երգի պետական թատրոնի ամենամյա «Այո» երգի մրցույթին և մինչ 2000 թ. սովորել ու աշխատել է թատրոնում։ 2000 թվականից սկսել է անհատական գործունեության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ